Վարձատրության չափով Հայաստանում առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է 322 204 դրամ:
Նոր գրատախտակին մոտենալու կարիք չկա, այն հնարավոր կլինի կառավարել ձայնով ու ժեստերով: Այս նախագիծը պատկանում է նորաստեղծ Lionsharp ընկերության անդամներին, ովքեր նախագծել են այն ու ներկայացրել Microsoft ինովացիոն կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
Ժողովրդական միջոցներով ինքնաբուժումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը բոլոր փուլերում` սուր շրջան, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլն։
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի այսօրվա ծրագրի վերջին խաղում «Բավարիան» Մյունխենում ընդունել էր «Համբուրգին»։
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի մոտ գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։
ՀՀ տնտեսության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները երբեմն շատ զարմանալի ենթադրությունների տեղիք են տալիս, երբ դրանք դիտարկում ես համեմատության մեջ։
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Սելտան» հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Ինչպես հաղորդում են TechCrunch բլոգի աղբյուրները, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը պատրաստվում է ներկայացնել Android բջջային սարքավորումների համար նախատեսված օպերացիոն հարթակի փոփոխված և սոցցանցին ինտեգրված տարբերակ:
«Պետությունը, չգիտես ինչու, շահագրգռված չէ, նա ցանկանում է, օրինակ, Հնդկաստանից «աղբ» բերել, Գերմանիայից բերել ավելի թանկ մի բան, միգուցե վերավաճառել, և այլն, սակայն չի ուզում զարգացնել ներքին արտադրությունը»,- ասում է կենսաքիմիկոս Վարդան Մամիկոնյանը
ՀՀ զինված ուժերում «Մարտադաշում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում» դասընթացի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ս.թ. մարտի 25-ից 29-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի աշխատանքային խումբը:
ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1 587.0 մլն. դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.6%-ով, ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 656.7 մլն. դոլար (նվազել է 27.5%-ով), այլ ներդրումներինը` 928.9 մլն. դոլար (աճել է 12.0%-ով), պորտֆելային ներդրումներինը` 1.4 մլն. դոլար:
Ի՞նչ կլինի ապրիլի 9-ին և ապրիլի 9-ից հետո: Սերժ Սարգսյանի պարագայում դժվար չէ գլխի ընկնել: Նա ուղղակի չի հավատում, որ փետրվարի 18-ին ընտրողների հսկայական մասն ասել է «ոչ» այս իշխանություններին:
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Նորիկ Ավագյանը վարելով Մերսեդես մակնիշի 45 VP 045 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաք մտնող կամուրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
«Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Չելսի» գնալով ավելի հավանական է դառնում:
Մարտի 30-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցում այրվում է տուն և մոշուտներ:
2013թ-ի մարտի 25-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,143,346 ԱՄՆ դոլար 417.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,711,622 ԱՄՆ դոլար 419.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոր տեսակի սմարթֆոնը ունենալու է ճկուն էկրան, իսկ էկրանը չի ունենալու որևէ շրջանակ: Նոր սարքը չի ունենալու նաև ֆիզիկական որևէ կոճակ, այլ կառավարվելու է ժեստերի լեզվով:
ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը մասնակցելու են Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ՀԱԿ-ը և Ժառանգությունը՝ ոչ:
Կակոսյանը վստահեցրել է, որ մարզադաշտի դարպասների մոտ հավաքված 2000 հոգին առանց տոմսի ներս չեն մտել, քանի որ ոստիկանությունը թույլ չի տվել, այդ պատճառով էլ վեճ է առաջացել, և ոստիկան է վիրավորվել։
«Պաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող ցանկացած շարժին ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր սադրանքներն ու գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման դադարեցմանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
Մադրիդի «Ռեալի» համար «Սարագոսայի» հետ առաջիկա հանդիպումը կարող է պատմական դառնալ։
«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է պարզաբանում տա, թե ինչու է Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին նախ ուղարկել կադրերի ռեզերվ և ի՞նչ տրամաբանությամբ է ռեզերվում գտնվող Ս. Մարտիրոսյանին գործուղել Գյումրի՝ որպես Գյումրի քաղաքի ոստիկանապետ»:
Դատավոր Լեռնիկ Աթանյանի փոխարեն գործը կքննվի նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, դատարանի որոշմամբ, ապրիլի 3-ին նշանակվել է գործով առաջին նիստը:
«Այդ պարտքը` 20-30 մլն դոլար, որը կուտակվել է «Արմավիայի» վրա արտասահմանում, դրանք արդեն պետության պարտքերն են. եթե նա սնանկացավ, այդ պարտքն ընկնում է պետության վրա, դրա համար պետությունը պետք է միջամտի»,- ասում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը
Ամերիկյան «New York Daily Mail» պարբերականը բավական հետաքրքրական փաստ է հրատարակել աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի վերաբերյալ:
Աբրահամը 29 տարեկան է, բայց արդեն հասցրել է ինքնավնասման, ինքնասպանության բազմաթիվ փորձեր կատարել: Վերջին անգամ հարազատները հրաշքով կյանքը փրկել են: Նրան պատահաբար գտել են առաստաղից կախված այն պահին, երբ փորձել է ոտքերի տակի աթոռը հրել:
Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները եղել են նաև Լվովի հայկական փողոցում, որը կոչվում է Վիռմենսկա:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված 6 կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Առաքելության» և «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները մինչև ապրիլի 5-ը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: