Բաժիններ՝

Արմեն Աշոտյան. Խնդրին լուծում է տրվելու

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման դադարեցմանը: Արմեն Աշոտյանը գրել է.

«Հարգելիներս:

Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը:

Ամերիկյան համալսարանի բակալավրիական ծրագրերի մեկնարկի հետ կապված կտրուկ ավելացել է Հայաստանում տվյալ քննության պահանջարկը: TOEFL iBT անհրաժեշտ է նաև ասպիրանտուրա ընդունվելու համար:

Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:

ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհագստացրել է շուրջ 200 երիտասարդների:

ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների և դիմորդների շահերը պաշտպանելու և խնդրին լուծում տալու ուղղությամբ:

Մեր քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս