Բարսելոնան ընդամենը մեկ միավոր տարավ Վիգոյից. Սելտա – Բարսելոնա՝ 2։2 (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Սելտան» հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Քչերը կարող էին կանխատեսել, որ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բարսելոնան» դժվարություններ կունենա ետնապահի հետ խաղում։ «Սելտան», որը պայքարում է Իսպանիայի Լա լիգայում հաջորդ տարի տեղը պահպանելու համար, առաջինը բացեց այսօրվա խաղի հաշիվը. 38-րդ րոպեին աչքի ընկավ Նաչո Ինսան։
Կատալոնացիները պատասխանեցին միայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին, երբ Կրիստիան Տելյոն գրավեց «Սելտայի» դարպասը (43ր.)։ 73-րդ րոպեին «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսսին կարողացավ առաջ մղել իր թիմին։ Սակայն վերջին խոսքն ասացին Վիգոյի ֆուտբոլիստները։ Սերխիո Ոուբինյան խաղավարտից երկու րոպե առաջ հավասարեցրեց հաշիվը և մեկ միավոր պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 75 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» ունի 24 միավոր և 18-19-րդ տեղերն է կիսում «Մալյորկայի» հետ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը