Apple-ը արտոնագրել է «ապագայի iPhone»-ը՝ ճկուն էկրանով
Apple ընկերությունը արտոնագրել է բջջային սարքերի մի նոր ձև, որով նպատակ ունի զարմացնել աշխարհին: Նոր տեսակի սմարթֆոնը ունենալու է ճկուն էկրան, իսկ էկրանը չի ունենալու որևէ շրջանակ: Նոր սարքը չի ունենալու նաև ֆիզիկական որևէ կոճակ, այլ կառավարվելու է ժեստերի լեզվով:
Արտոնագրում նշված է նոր գործիքի էկրանի տեսակը` AMOLED:
Ընկերությունը հայցը ուղարկել է ԱՄՆ Պատենտների ու ապրանքանիշերի գրանցման բյուրո 2011թ. սեպտեմբերին, սակայն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է միայն հիմա:
Նշենք, որ նման սարքի նախատիպ է ներկայացրել նաև Samsung ընկերությունը՝ CES 2013 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, սակայն տվյալ սարքի տեխնիկական ցուցանիշների մասին գրեթե տեղեկություն չի հաղորդվել:
Ի դեպ, արտոնագրում նշված չէ նաև սմարթֆոն բառը, ուստի հնարավոր է, որ այս նոր տեխնոլոգիան կիրառվի նաև պլանշետային համակարգիչների համար: