Բանկերն այս շաբաթ գնել են 93.1 միլիոն, վաճառել՝ 90.7 միլիոն դոլար
2013թ-ի մարտի 25-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,143,346 ԱՄՆ դոլար 417.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,711,622 ԱՄՆ դոլար 419.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 418.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 420.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,706,699 EUR 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,248,901 EUR 539.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 592,866,077 ՌԴ ռւբլի 13.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,831,214 ՌԴ ռւբլի 13.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 18-24 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար: