Բաժիններ՝

Սահմանի ադրբեջանական հատվածներից մեկում զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում

Այս շաբաթվա սկզբին ադրբեջանական կողմը շարունակ լուրեր էր շրջանառում այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարված է, կողմերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը մեկ զոհ ու երկու վիրավոր ունի (ՀՀ ՊՆ-ն հերքում էր վերոնշյալ լուրերի իսկությունը): Հաշվի առնելով, որ շաբաթվա վերջում ևս, կրկին սկսեցին նույնանման լուրեր տարածվել, Panorama.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչպիսի իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին և արդյո՞ք հակառակորդը որևէ ձևով ակտիվություն է դրսևորում:

«Պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերն այն մասին, թե իբր սահմանագծում մարտի 25-26-ը փոխհրաձգություն է եղել և երկուստեք զոհեր են գրանցվել: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ դրանից հետո ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է և ներկայումս սահմանի ադրբեջանական հատվածներից մեկում զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում:

Պաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող ցանկացած շարժին ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր սադրանքներն ու գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Ա. Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս