Բաժիններ՝

Արամ Հակոբյանը՝ ԱԱԾ պետի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին նշվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

Արամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-նշվում է  հրամանագրում:

ԱԱԾ պետի տեղակալի թափուր մնացած պաշտոնը մինչ նշանակումը զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը, ով նշանակվել է Շիրակի մարզպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031