Հարցին, թե հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից՝ Սերժ Սարգսյանին մեկ այլ տեղ հանդիպելու նպատակով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո իսկական տոն էր՝ պարում էին բոլորը:
4 վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Էդվարդ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշոտ Բ.-ի և 1984 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ Աշոտ Բ.-ի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով եկել են Արտաշատ քաղաք, որտեղ Արթուր Բ.-ն Մարքսի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելով՝ մտել է ներս և ոչինչ չգողանալով` դուրս եկել:
Ավիաընկերությունը խոստացել է բոլոր ուղևորներին փոխհատուցել ավիատոմսի գումարը, սակայն ուղևորները մտավախություն ունեն, որ հնարավոր է` ամբողջությամբ չկատարեն փոխհատուցումը:
«Ես այդ հարցին պատասխանել եմ՝ ըստ իմ տրամաբանության, իսկ ըստ իմ տրամաբանության՝ եթե ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ես էլ այնտեղի անվտանգության աշխատակիցն եմ, ես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չեմ»
«Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Դիմելով բնապահպան Եղիա Ներսիսյանին, ով ևս ակտիվիստների թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղիա, քո մասին պետք է խոսեմ. կուզենայի այստեղ լինեիր, բայց ձեր որոշումն է»:
2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Ընթերցելով երկուշաբթի օրվա այցելությունների օրակարգը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջինը կայցելի Կապան, որտեղ «ժամադրեց» քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին:
Դերասան Աբել Աբելյանի և նրա հիմնած դերասանական դպրոց-ստուդիաների մասին քննարկումները չեն դադարում: Թեև առաջին ստուդիան 6 տարեկան է և հասցրել է արդեն մի քանի տասնյակ դերասան-հաղորդավարներ պատրաստել, բայց ամեն հարմար առիթով շահարկվում է դերասանական ստուդիայի ծավալած գործունեությունը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.35 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36%-ով կամ 1.50 դրամով:
«Տոնից հետո իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ, Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի ու ազգային փոքրամասնությունների, Արցախի ու Սփյուռքի հետ պատրաստվելու ենք ապրիլ 9-ին»,- հայտարարեց նա:
Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է:
Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը: Այսօր կենտրոնական պարտիայում աշխարհի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր հայ Լևոն Արոնյանն ուժերը սպիտակներով ուժերը չափում է 3-րդ գորսմայստեր ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:
Սառցաբեկորներից մեկի վրա գտնվել է 43 մարդ, իսկ մյուսի վրա՝ մոտ 500 մարդ:
«Հիմա սերիալներում այլևս չեմ նկարահանվում և ունեմ շատ ժամանակ՝ զբաղվելու նրանով, ինչ սիրում եմ, և ինչն իմն է»,- ասում է երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կղեկավարի Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ-ի ցուցակի երրորդ համարն է զբաղեցնում:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Օքսֆորդի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Յան Թոմփսոնը որոշել է ստուգել, թե որ երկրի արժույթն է իր մակերևույթին պարունակում ամենամեծ քանակությամբ մանրէներ:
Արդեն տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի« գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի համար դատարանը շտապօգնություն էր կանչել: Մեղադրյալը դժգհոհում էր գլխապտույտից ու սրտխառնոցից:
Ադրբեջանի դրոշն իրենում միավորում է երեք տարբեր գաղափարախոսություն կամ թեզիս:
«Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը»
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվեց ցուցմունքներ տալ։
Առաջիկա ժամանակաշրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում մեծ դեր կխաղա Իրանի միջուկային ծրագրի հարցը:
Ժողովրդի բողոքի կանչը, որի մասին նշել էր Վ. Օսկանյանը, հնչում է առաջին հերթին՝ Ազատության հրապարակում, որտեղ, չնայած առանձին ԲՀԿ-ականներ՝ որպես անհատներ, եղել են, բայց կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, բացակայում է:
Մարտի 29-ին, ժամը 11.51-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ` Երևանյան լճի ափին, այրվում է եղեգնուտ:
Դատախազության պնդմամբ՝ Ադրբեջանի տարածքում NDI-ի գործունեության ժամանակ խախտվել են «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ու «Դրամաշնորհների մասին» օրենքները: