Բաժիններ՝

Բավարիան 9 գնդակ է ուղարկում Համբուրգի դարպասը. Պիսարոն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի այսօրվա ծրագրի վերջին խաղում «Բավարիան» Մյունխենում ընդունել էր «Համբուրգին»։

Խաղից առաջ դժվար էր կանխատեսել, որ առաջատար «Բավարիան» 9 գնդակ կուղարկի մրցակցի դարպասը։ Տանտերերը, թերևս, տրամադրվել էին, որ արդեն այսօր կարող են նվաճել չեմպիոնական տիտղոսը, եթե Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցներ «Շտուտգարտի» հետ խաղում։ Սակայն Յուրգեն Կլոպի սաները հաղթեցին 2։1 հաշվով, այդուհանդերձ մյունխենցիների տրամադրությունը մնաց չեմպիոնական և նրանք հաղթեցին խոշոր հաշվով՝ ջախջախելով մրցաշարային աղյուսակում 9-րդ հորիզոնականում ընթացող «Համբորգին»։

Տեղեկացնենք, որ «Բավարիայի» կազմում պոկերի հեղինակ է դարձել Կլաուդիո Պիսարոն, դուբլ է գրանցել Արյեն Ռոբենը։

Բավարիա – Համբուրգ 9։2

1։0՝ Շաքիրի (5ր.), 2։0՝ Շվայնշտայգեր (19ր.), 3։0՝ Պիսարո (31ր.), 4։0՝ Ռոբեն (33ր.), 5։0՝ Պիսարո (45ր.), 6։0՝ Պիսարո (53ր.), 7։0՝ Ռոբեն (54ր.), 8։0՝ (Պիսարոր.), 8։1՝ Բրումա (75ր.), 9։1՝ Ռիբերի (76ր.), 9։2՝ Վեստերման (86ր.)


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031