Բաժիններ՝

Facebook-ը կներկայացնի սեփական բջջային օպերացիոն հարթակը

Facebook-ը լրագրողներին ապրիլի 4-ին հրավիրել է շնորհանդեսի: Սակայն, թե ինչ շնորհանդես է տեղի ունենալու ընկերության գլխավոր գրասենյակում, այդ մասին մանրամասներ չեն հաղորդվում:

«Եկեք տեսնելու մեր նոր տունը՝ Android-ի հիման վրա»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում են TechCrunch բլոգի աղբյուրները, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը պատրաստվում է ներկայացնել Android բջջային սարքավորումների համար նախատեսված օպերացիոն հարթակի փոփոխված և սոցցանցին ինտեգրված տարբերակ:

Այս նախագծում որպես Facebook-ի գործընկեր նշվում է HTC ընկերությունը, որը սմարթֆոններ կթողարկի Facebook հարթակի հիման վրա:

Նշենք, որ ընկերության 2012թ.-ի զեկույցում նշված է, որ սեփական օպերացիոն հարթակի ստեղծման արդյունքում կվերանա ընկերության կախվածությունը կողմնակի ընկերությունների տրամադրած օպերացիոն համակարգերից, ինչպիսիք են` Google-ի Android-ը և Apple-ի  iOS օպերացիոն համակարգերը:

Հիշեցնենք, որ Facebook-ի սեփական հարթակի ստեղծման մասին տեղեկությունները ինտերնետում  շրջանառվում են արդեն մի քանի տարի, սակայն ընկերության ղեկավարը բազմաթիվ անգամ հերքել է այդ լուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս