Չելսին բանակցություններ է վարում Ֆալկաոյի տրանսֆերի շուրջ
«Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Չելսի» գնալով ավելի հավանական է դառնում:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, այս հարցով վերջերս ակտիվ բանակցություններ են ընթանում «Չելսիի» և «Ատլետիկոյի» միջև: Այս շաբաթ տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի ընթացքում մադրիդցիները Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց պահանջել են 40 մլն ֆունտ:
Սակայն «Չելսին» ունի մեկ հաղթաթուղթ. «Ազնվականների» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում», որտեղ ցանկանում են ձեռք բերել բելգիացու ամբողջական տրանսֆերը: Սակայն դրա համար «Ատլետիկոն» «Չելսիին» պարտավոր կլինի վճարել 20մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը