Բաժիններ՝

Վիճաբանություն զինծառայողների միջև. երկուսը կալանավորվել են

Ռադիկ Մ.-ին, Գևորգ Զ.-ին, Ալբերտ Մ.-ին, Սարգիս Խ.-ին, Դերենիկ Ռ.-ին, Արսեն Շ.-ին և Մովսես Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի զինծառայողներ, 2012 թվականի փետրվարի 16-ին և 17-ին զորամասի տարածքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները`վիճաբանել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:

Գործով մեղադրյալներ Ռադիկ Մ.-ի և Մովսես Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Գևորգ Զ.-ը, Ալբերտ Մ.-ը, Սարգիս Խ.- ը, Դերենիկ Ռ.-ը, Արսեն Շ.-ը հանձնվել են հրամատարության հսկողությանը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս