Էրդողանը Դևիդ Քեմերոնի ու Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Սիրիայի հարցը

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնել են կառավարությունում եղած աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Էրդողանը Քեմերոնի ու Օլանդի հետ, երկկողմանի հարաբերություններից բացի, քննարկել է նաև մի շարք միջազգային հարցեր և գլխավորապես Սիրիայի հարցը:

Հեռախոսազրույցի ժամանակ Քեմերոնն Էրդողանին հրավիրել է Լոնդոն, ուր երեքշաբթի կայանալու է Սոմալիի մասին կոնֆերանսին: Սակայն Էրդողանը հայտնել է, որ այդ կոնֆերանսին պետք է մասնակցի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Ֆրանսուա Օլանդի հետ էլ Էրդողանը քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը, երկկողմանի հարաբերությունների և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերը: Քննարկվել է նաև Սիրիայի ու Մալիի հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031