ԵՄ-ը Մալենա Մարդին նշանակել է Ադրբեջանում իր առաքելության ղեկավարի պաշտոնում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշանակվել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության առաքելության նոր ղեկավար: Մայիսի 2-ին այդ պաշտոնում նշանակվել է շվեդ դիվանագետ Մալենա Մարդը:

Վերջինիս այդ պաշտոնում նշանակել է ԵՄ-ի՝ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Մալենա Մարդը ներկայումս զբաղեցնում է Շվեդիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ նա դիվանագիտական առաքելության կազմում աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Դաքքայում ու Բրյուսելում: Մալենա Մարդն իր նոր պաշտոնում կփոխարինի Ռոլանդ Կոբիային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031