Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործման բնագավառում նոր գործողություններ ծավալել ցանկացող երեք ընկերությունների:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան: Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):
Համակարգը չպետք է վերացվի, այն չպետք է փլուզվի, այն պետք է հարմարվի փոփոխվող պայմաններին:
Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու «հայ Միշայի» մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ:
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 27-ամյա Մհեր Հարությունյանը, Դավիթ Բեկ փողոցում վարելով BMW X5 մակնիշի 01 DD 404 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար առաջին տեղակալ Էշթոն Կարտերը:
Մենք տարօրինակություն տեսել ենք նրանից, որ 7 տոկոսանոց տնտեսական աճի արդյունքում մարդիկ սկսում են ապրել ավելի վատ, գները բարձրանում են, ծառայություններն ու սպասարկումը թանկանում է, ՀՀ բնակիչները լքում են երկիրը, տնտեսական աճի բարձրացումն էլ շոշափելի արդյունք չի ապահովում: Ամենամեծ տարօրինակությունը սա է:
Ռուսական ռազմաբազան Տաջիկստանում գտնվում է արդեն 20 տարի (1993 թվականից) և համաձայնագրով այնտեղ է մնալու մինչև 2042 թվականը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։
Շանհայի կրկեսում գրանցվել է կենդանիների մասնակցությամբ միջադեպ:
Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էլիսո Չապիձեն:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր ժամը 13-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են թ.թ. 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ընտրատարածքների թվով 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Նախօրեին վերահաշվարկ էր իրականացվել 31 ընտրատեղամասերում:
Թուրքիայի տնտեսությունն աճում է հիմնականում արտահանման հաշվին, որը 2012 թվականի արդյունքներով կազմել է 152 միլիարդ դոլար:
Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ն.-ն դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:
Ես պատրաստվում եմ քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկա ցնցումների կարգավորման հնարավոր ուղիները:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։
Ավելի ուշ Վարդան Օսկանյանի օգնականը 168.am-ին փոխանցեց, որ Վարդան Օսկանյանը Հայաստանից չի հեռացել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:
Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Սուրկովը դիմում է գրել Պուտինի մոտ երեկ անցկացված խորհրդակցությունից հետո:
Կան առողջ ուժեր, կան անհատներ քաղաքական դաշտում, որ իրոք իրենց դեմքը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է` մոտակա ժամանակահատվածում` 6 ամսվա, 1 տարվա ընթացքում, նոր ուժ կձևավորվի:
Այսօր կատարված նշանակումներով Սերժ Սարգսյանը ձևավորեց ոչ թե կառավարություն, այլ կառավարչություն: Հանրապետական կուսակցության գործերի կառավարչություն: Տիգրան Սարգսյանի կարգավիճակն էլ, ըստ էության, ոչ ավելին է, քան գործերի կառավարչության պետի կարգավիճակը:
Մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, 10-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Ռուսաստանը ձգտում է վերահսկողություն հաստատել հարևանների վրա և այդ նպատակով օգտագործում է էներգոլծակներ:
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության, ինչպես նաև երեք նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:
Դրա հետ մեկտեղ թագուհին որոշել է զգալիորեն կրճատել իր արտասահմանյան այցերի քանակը:
«Իշխանությունները հստակ քաղաքական որոշում էին ընդունել՝ Հայ ազգային կոնգրեսը չպետք է անցնի Երեւանի ավագանի: Իսկ նման որոշում ընդունելու պատճառը եղել է ՀԱԿ-ի տարած ագրեսիվ քարոզչությունը, երբ Հայ ազգային կոնգրեսը բացահայտեց Տարոն Մարգարյանի դեմքը»,- ասում է Լևոն Զուրաբյանը:
Այն անցկացվել է 13 երկրում, հարցախույզին մասնակցել է 14.000 մարդ:
«Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: »
Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն, նրա ինքնասպանության համար պատճառ է հանդիսացել այն, որ նա ենթարկվել է հալածանքների: