BMW X5-ի վարորդը ավտոմեքենայով կողաշրջվել է
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 27-ամյա Մհեր Հարությունյանը, Դավիթ Բեկ փողոցում վարելով BMW X5 մակնիշի 01 DD 404 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Վթարի պատճառը ճանապարհի ջրափոսերն են եղել, որը լցված է եղել անձրևաջրով և վարորդը, չիմանալով որ փոսից փախցնի, կորցրել է կառավարումը և տեղի է ունեցել վթարը: Եթե վարորդը չկողմնորոշվեր և խույս չտար փոսերից, ապա հնարավոր է՝ բախվեր այլ ավտոմեքենաների: