Բաժիններ՝

Օրենքի փոփոխություն՝ Վաչե Գաբրիելյանին նախարարական կարգավիճակ շնորհելու համար

Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունում։ «Միևնույն ժամանակ սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա՝դրվող բեռն ավելանալու է, – հավելել է վարչապետը։ -Պարոն Գաբրիելյանը նաև համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, որոնք ունեն միջգերատեսչական բնույթ և առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքին։ Նաև սա բխում է այն գաղափարախոսությունից, որը ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է` նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների քանակը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է մի քանի նախարարությունների գործունեությունը և անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների։ Ես նաև առաջարկում եմ, որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը համարենք անհետաձգելի»։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031