Եվրոպացիները վախենում են իսլամից. հարցախույզ
Newsru.com-ի փոխանցմամբ՝ Bertelsmann Stiftung հիմնադրամն իսլամին առնչվող տարբեր խնդիրների շուրջ անցկացրել է Religionsmonitor 2013 հարցախույզը: Այն անցկացվել է 13 երկրում, հարցախույզին մասնակցել է 14.000 մարդ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ Շվեյցարիայի բնակչության 50 տոկոսը կարծում է, թե արևմտյան արժեքներն ու իսլամական աշխարհայացքը համատեղելի չեն: Սոցիոլոգներն ընդգծել են, որ իսլամը չընդունելը ներկայումս հանդիսանում է աևմտյան աշխարհի ֆենոմեն:
Իսլամի ներկայությունից ու տարածում սպառնալիք է զգում իսպանացիների 60 տոկոսը, ամերիկացիների 42 տոկոսը, իսրայելցիների 76 տոկոսը: Բացի այդ, հնդիկների 30 տոկոսը և Հարավային Կորեայի բնակիչների 16 տոկոսը նույնպես դեմ իսլամի հետ հարևանությանը:
Եվրոպայում իսլամը չընդունելի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Իսպանիայում ու Շվեյցարիայում, իսկ ամենափոքր ցուցանիշը՝ Մեծ Բրիտանիայում (45 տոկոս): Միևնույն ժամանակ Թուրքիայում հարցվածների 32 տոկոսը և իսրայելցիների 27 տոկոսը սպառնալիք է տեսնում իրենց տարածքում քրիստոնեության տարածումից: