ԵԱՀԿ գործող նախագահը Հարավային Կովկաս կժամանի հունիսի կեսին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Հարավային Կովկաս է այցելելու՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս մասին Կոժարան հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ.

«Ես պատրաստվում եմ մեկնել Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան: Ես պատրաստվում եմ քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկա ցնցումների կարգավորման հնարավոր ուղիները: Մենք հասկանում ենք, որ իրավիճակը բարդ է, մենք ցանկանում ենք զարկ տալ բանակցային գործընթացին և զգում ենք, որ ԵԱՀԿ-ի միջոցով առկա է լավ դինամիկա»:

Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակից գործակալությանը հայտնել են, որ Կոժարայի տարածաշրջանային այցն ակնկալվում է հունիսի կեսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031