Բաժիններ՝

Ռուսաստանը վավերացրել է Տաջիկստանում ու Ղրղզստանում իր ռազմաբազաների մասին համաձայնագրերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Տաջիկստանում ու Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների մնալու պայմանների մասին համաձայնագրերի վավերացման օրենքը: Այս մասին նշված է Կրեմլի կայքում:

Տաջիկստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին, Դուշանբեում: Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ընդհանուր տևողությունը երկարաձգվել է մինչև 49 տարի: Ռուսական ռազմաբազան Տաջիկստանում գտնվում է արդեն 20 տարի (1993 թվականից) և համաձայնագրով այնտեղ է մնալու մինչև 2042 թվականը:

Ղրղզստանի հետ համաձայնագիրը և դրան կից արձանագրությունը ստորագրվել է 2012 թվականի սեպտեմբերի 20-ին, Բիշքեկում՝ 20 տարով: Համաձայնագրով ռուսական ռազմաբազան Ղրղզստանում կմնա մինչև 2032 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս