Բաժիններ՝

Շանհայի կրկեսում հեծանվորդ արջը բզկտել է հեծանվորդ կապիկի (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Շանհայի կրկեսում գրանցվել է կենդանիների մասնակցությամբ միջադեպ: Հեծանիվ վարելիս վարժեցված սև արջն անսպասելիորեն հարձակվել է հեծանիվ վարող երկու կապիկներից մեկի վրա և սկսել է բզկտել նրան:

Տեսանյութում երևում է, որ միջադեպը գրանցվել է այն բանից հետո, ինչ կրկեսում միմյանց են բախվել արջի և կապիկներից մեկի վարած հեծանիվները: Թեև միջադեպից անմիջապես հետո վարժեցնողները փորձում են արջին հեռացնել կապիկի մոտից, սակայն նրանք արջից, ի վերջո, կարողանում են խլել միայն կապիկի անշնչացած մարմինը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս