Բաժիններ՝

Էլիզաբեթ II-ը սկսում է իր լիազորությունները փոխանցել արքայազն Չարլզին

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հայտարարել է, որ սկսում է իր լիազորություններն արքայազն Չարլզին փոխանցելու գործընթացը:

Դրա հետ մեկտեղ թագուհին որոշել է զգալիորեն կրճատել իր արտասահմանյան այցերի քանակը: Մասնավորապես, 40 տարվա մեջ առաջին անգամ նա բաց կթողնի Համագործակցության ղեկավարների հետ հանդիպումը:

Նոյեմբերին Շրի Լանկայում կայանալիք այդ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիան կներկայացնի Ուելսի արքայազնը: Էլիզաբեթ II-ն այդ գագաթաժողովը բաց չի թողնում 1973 թվականից: Հայտնի չէ, թե այս անգամ ինչու է նա որոշել բաց թողնել այն:

Բուքինգհեմյան պալատից շտապել են վստահեցնել, որ 87-ամյա թագուհին իրեն հիանալի է զգում՝ չնայած նրան, որ այս տարի նա հայտնվել է հիվանդանոցում՝ կապված ստամքոսի հետ ունեցած խնդիրների հետ:

Ներկայումս շատերի մոտ հարց է առաջացել, թե արդյոք թագուհին կկարողանա՞ մասնակցել Համագործակցության հաջորդ գագաթաժողովին, որն անցկացվելու է 2015 թվականին, Մեծ Բրիտանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս