Բաժիններ՝

Կախա Կալաձեն կարող է դառնալ Վրաստանի նախագահի թեկնածու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը դիտարկում է 5 թեկնածություն, որոնցից մեկը կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էլիսո Չապիձեն:

Նշվում է, որ «Վրացական երազանքը» դիտարկում է հետևյալ թեկնածությունները. խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձե, փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլի, ինչպես նաև «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Արմազե Ախվլեդիանի:

Չապիձեի խոսքերով՝ նշված բոլոր անձինք էլ խորապես կրթված են, արժանի են, ունեն մաքուր անցյալ և համակրելի են: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս