Բաժիններ՝

Թուրքական լիրան զարգացող երկրների ազգային արժույթների թվում ամենակայուն արժույթն է. Ալի Բաբաջան

Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ այսօր թուրքական լիրան զարգացող երկրների ազգային արժույթների թվում ամենակայուն արժույթն է.

«Թուրքիայի տնտեսությունն աճում է հիմնականում արտահանման հաշվին, որը 2012 թվականի արդյունքներով կազմել է 152 միլիարդ դոլար: Թուրքիան նվազեցրել է ԵՄ-ի երկրներ արտահանումից ունեցած կախվածությունը: Ներկա դրությամբ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների Թուրքիայի արտահանման ծավալը գրեթե գերազանցում է ԵՄ-ի երկրների արտահանման ծավալը:

Վերջին տարիներին Թուրքիայում շարունակում է աճել ՀՆԱ-ի ծավալը և նույն տեմպերով նվազում է երկրի արտաքին պարտքը, ինչը երկրի տնտեսական աճի ակնառու վկայություն է»:

Հիշեցնենք, որ 2002 թվականին, երբ ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում եկավ իշխանության գլուխ, թուրքական արտահանման ծավալը կազմում էր ընդամենը 36 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031