Բաժիններ՝

Թռիր վերև, իջիր ցած. դոլարը երեկվա անկումից հետո կրկին թանկացավ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ թանկացել է 0.36%-ով կամ 1.51 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3.4 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ երեկ դոլարը ուրբաթ օրվա համեմատ էժանացել էր 0.23%-ով, կամ 0.98 դրամով. փոխարժեքը 415 դրամ էր:

Առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 414.5 դրամով, վաճառում՝ 417.5 դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս