Քաղաքապետարանի կողմից Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ թույլատրված գեյ-շքերթն ըմբռնում չգտավ Թբիլիսիի ուղղափառ բնակիչների կողմից:
Շնորհիվ այդ ծառայության՝ գումար կարելի է փոխանցել՝ նամակին կցելով գումարն այնպես, ինչպես ֆայլերը կամ փաստաթղթերը: Gmail-ի ինտերֆեյսի ներքևի տողում կհայտնվի հավելյալ կոճակ՝ դոլարի նշանով, որի միջոցով էլ կարելի է գումար կցել նամակին:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Ճապոնիան բողոք է հղել Չինաստանին՝ կապված չինական միանգամից երեք պարեկանավի կողմից վիճելի Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների գոտի մուտք գործելու հետ:
Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է: Նրա ասածից որևէ բան հասկանալու մի քանի փորձից ստացվում է, որ իշխանությունը կարող է հասարակության հետ անել՝ ինչ ուզում է, սակայն լրատվամիջոցները, ովքեր կլուսաբանեն դա, անբարոյական են և «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»:
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 55-ամյա Գևորգ Էլբակյանի վարած Mercedes մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Մակարյանի վարած ГАЗ 24 01 մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ Արման Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախորդ տարվանից կալանքի տակ գտնվող Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է՝ ելնելով առողջական վիճակից:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիային ու ԱՄԷ-ին կոչ էր արել դադարեցնել ոսկու մատակարումն Իրանին:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե մանկատան դաստիարակչուհին գոտիով և ոտքով ինչպես է ծեծում 7-8 տարեկան երեխաներին՝ ակնհայտորեն հաճույք ստանալով իր դաժանությունից։
Մենք երկուսս էլ համաձայն ենք, որ Ասադը պետք է հեռանա:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որպես Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկեր Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթի մասին, որի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ:
Սահմանը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Մենք Թուրքիայի անվտանգությունը դիտարկում ենք որպես մեր անվտանգություն:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Դանիել Իոաննիսյանը մայիսի 10-ին դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները և կայացնել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում։
Փախստականների հոսքն ուժգնանում է մարտերի ինտենսիվության և քաղաքների ու գյուղերի նկատմամբ վերահսկողության պատճառով:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:
Փորձագետները կարծում են, որ այդ հարցում անորոշություն է տիրում Իրանի Սահմանադրությունում:
Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական լարված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով՝ այժմ շատ արդիական խնդիր է գազի գնի հնարավոր բարձրացումը:
Պան Գի Մունն աջակցություն է հայտնել Սիրիայի վերաբերյալ մոտ ժամանակներս միջազգային կոնֆերանս գումարելուն:
«ՀՀՇ-ի մի հատվածն այսօր ամփոփված է Հայ ազգային կոնգրես կուսակցության մեջ, և ունենք ՀՀՇ-ի մի հատված, որը տարիներ շարունակ պահում էր «ՀՀՇ» անունը ` անկախ նրանից, որ դա նույնիսկ մոդա չէր, բայց իրենք այդ սկզբունքայնությունն ունեցան և եղան ՀՀՇ ղեկավարություն ու այս տարիների ընթացքում պահեցին այդ կուսակցությունը:
Բանաձևն ԱՄՆ նախագահին կոչ է անում աշխատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիովին ճանաչման վրա:
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այդ արարողությանը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ ահաբեկիչները նպատակադրվել էին պայթեցումներ կազմակերպել նաև Քոնիայի Առևտրի պալատում և Անկարայի կենտրոնական մզկիթում ու նրա շրջակայքում:
«Ընդդիմադիր դաշտի ոչ ճիշտ գործունեության, մեկը մյուսի դեմ պայքարելու, նույնիսկ այլ քաղաքական ուժերին հովանավորելու արդյունքում` մեր քաղաքացիները մեծ զայրույթ ապրեցին, և դա արտահայտվեց Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ, երբ ընտրողն ուղղակի պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»:
Երկու նամակն էլ ուղարկվել է մայիսի 14-ին:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երեկ Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում ունեցած հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ:
Վրաստանն այսօր, ինչպես երբեք պետք է համերաշխություն հայտնի Ադրբեջանին: