Բաժիններ՝

Gmail փոստը «սովորել» է գումար ուղարկել

Google ընկերությունը Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է մի նորարարություն, որը հնարավորություն է տալիս Gmail էլփոստով գումար ուղարկել, դրա համար անհրաժեշտ կլինի էլեկտրոնային դրամապանակ՝  Google Wallet: Այս մասին գրում է «Վեստին»:

Շնորհիվ այդ ծառայության՝ գումար կարելի է փոխանցել՝ նամակին կցելով գումարն այնպես, ինչպես ֆայլերը կամ փաստաթղթերը: Gmail-ի ինտերֆեյսի ներքևի տողում կհայտնվի հավելյալ կոճակ՝ դոլարի նշանով, որի միջոցով էլ կարելի է գումար կցել նամակին:

Նման գործարքի համար Google-ը վատ չի աշխատի, այն կգանձի փոխանցվող գումարի 2.9%-ը:

Նշենք, որ Gmail-ով կարելի է գումար ուղարկել նաև այն օգտատերերին, որոնք չունեն Google Wallet, սակայն, որպեսզի այդ գումարը նրանք ստանան, պետք է գրանցվեն: Այդպիսով, ընկերությունը  կարող է արդյունավետ կերպով մեծացնել իր էլեկտրոնային դրամապանակի ժողովրդականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս