«Իմ ինչ գործն է, թե ինչու եկեղեցի կառուցեց»

Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այդ արարողությանը:

«Չգիտեմ՝ ով է մասնակցել: Ես ուղղակի զանգվածային լրատվամիջոցներում եմ կարդում՝ ով է մասնակցել, ով չի մասնակցել, ով է մատաղը կերել, ով է սեղանների վրայից շատ բան լցրել գրպանները: Այս բոլորը զանգվածային լրատվամիջոցներից ես գիտեմ:

Որոշել է եկեղեցի կառուցել իր սեփական միջոցներով: Չես կարող մարդուն արգելել, եթե սեփական միջոց ունի: Ի՞նչ արգելես: Ես գիտեմ, որ մեր երկրում եկեղեցու պակաս չկա: Ջիվանին էլ ժամանակին եկեղեցու մասին գրել է, չէ՞: Մի քաղաք տեսա ժամի սիրահար, իրենք հաց չունեն ուտելու համար, 7 եկեղեցի են կառուցել, խելքի՛ աշեցեք: Ես դեմ չեմ: Ես որևիցե բանի չեմ ասում՝ ինչի՞ կառուցեց, ինչո՞վ կառուցեց: Դա Գագիկ Ծառուկյանի և իր հիմնադրամի գործունեությունն է: Իմ ի՞նչ գործն է, թե ինչու եկեղեցի կառուցեց: Ինքը ելույթում էլ ասաց՝ նպատակը որն էր, և այլն, և այլն»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031