Չինաստանը Ճապոնիային խորհուրդ է տվել խորապես վերաիմաստավորել սեփական պատմությունը
Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան բողոք է հղել Չինաստանին՝ կապված չինական միանգամից երեք պարեկանավի կողմից վիճելի Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների գոտի մուտք գործելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ը:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չինական կողմը ճապոնական կողմից պահանջում է ճշմարիտ հայացք նետել պատմության վրա և խորապես վերաիմաստավորել այն՝ արժանանալու համար հարևան ասիական երկրների ու միջազգային հանրության վստահությանը:
Նա հավելել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «հարմարվետության համար կանանց» հարկադիր հավաքագրումը հանդիսանում է ճապոնական միլիտարիզմի լուրջ հանցագործություն, ինչպես նաև մարդու իրավունքների խախտում՝ նրա արժանապատվության վիրավորմամբ:
Մայիսի 13-ին Օսակայի քաղաքապետ Տորու Խասիմիտոն հայտարարել էր, որ «հարմարվետության համար կանանց» համակարգն այն ժամանակ օգտագործվել էր ռազմական կարգապահության պահպանման համար: Այդ հայտարարությունը դատապարտվել էր նաև Հարավային Կորեայի կողմից: