Բաժիններ՝

Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է

Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախորդ տարվանից կալանքի տակ գտնվող Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է՝ ելնելով առողջական վիճակից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալբերտ Օհանջանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Վերջինս խոսքով՝ Օհանջանյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում երկու անգամ սրտի կաթված է տարել, իսկ վերջին կաթվածից հետո պաշտպանը հանես է եկել խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել, որի արդյունքում նրա սիրտը ստենդավորվել է:

Նշենք, որ Ա.Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նաև N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, նույն զորամասի պարենային պահեստարանի պետը, և պարենային բազայի պետը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031