Մի՞թե այս կերպ են կառուցում ապահով Հայաստան, իհարկե` ոչ: Մենք չենք կարող վճարել իրենց պահանջած գումարները, որովհետև մենք ամսական այդքան գումար չենք աշխատում: Հիմա նրանք ուզում են մեզ սոված պահեն:
3-րդ տուրից հետո Սերգեյը վաստակած 2 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:
Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներ, 28-ամյա Արթուր Սահակյանը` աջ դաստակի կոտրվածքով և Կորյուն Սահակյանը:
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն գտնում է, որ անիմաստ է Միխեիլ Սաակաշվիլիի մնալը երկրի նախագահի պաշտոնում, քանի որ գտնում է, թե երկրում նա կորցրել է իր ազդեցությունը:
Երևանի Շախմատի տանը շարունակվում է Հայաստանի շախմատի առաջնությաւնը։
Մատաղիսի» գործով ակնհայտ ապօրինի մեղադրանքի կնքահայր Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություններ ունի: Կարծում եմ, որ մտահոգություն պետք է ունենա նաև Գևորգ Կոստանյանը:
ՀՀ նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հավատարմագրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Ապօրինի ջրօգտագործում իրականացնելու համար շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք է տրվել առեւտրային կազմակերպության ծառայող Ն.Սողոմոնյանին։
Մենք ոչ թե կանչում ենք՝ եկեք, մեզ հետ պայքարեք, այլ մենք ենք գնում այնտեղ, որտեղ պայքար կա:
Հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նախարարության կողմից 2012 թվական ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվությունը։
Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրեն հաջողվել է վաճառել ավելի քան 100 մլն Galaxy S սմարթֆոն: Այս ցուցանիշին հասնելու համար ընկերությունից պահանջվել է ավելի քան 2.5 տարի:
Հայազգի գրոսմաստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Պենտալիա Հերիկրիշնայի հետ Վեյկ Ան Զեե միջազգային մրցաշարում:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի հունվարի 13-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անցկացնում է կուսակցության երիտասարդ ակտիվիստների հետ։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ «ինչքան արել ենք, անելու ենք, ինչքան Ծառուկյանը կա»:
Մեզ պետք են ոչ թե հարյուրների հասնող եպիսկոպոսներ, այլ 5 կամ 1 եպիսկոպոս, որի աղոթքը բարձրանար առ Աստված:
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի արարքները շատ հաճախ անպատիժ են մնում։
Ռուսաստանում 2012 թվականի տվյալներով հաշվառվել է 2.76 միլիոն նոր մարդատար ավտոմեքենա (առանց հաշվի առնելու կոմերցիոն ավտոմեքենաները)։ Ինչպես նշում է Автостат-ը, այդ ցուցանիշը 10.2%-ով գերազանցում է 2011 թվականի մակարդակը։
Նիստում լայն անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների:
Այսօր՝ հունվարի 14-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու ստորագրություն է վերցվել 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի նկատմամբ:
«Ես այդպիսի կարծիք չունեմ Լևոն Զուրաբյանի մասին, մարդն ակտիվորեն աշխատում է»,- նշեց ՀԺԿ վարչության քարտուղարը:
Այսօր՝ հունվարի 14-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Հանրապետության 12 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Գրիգորյանը:
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում գործող Bice ռեստորանում մատուցվում են աշխարհի ամենաթանկարժեք ճաշատեսակները: Ուշագրավ է սակայն, որ ռեստորանի ճաշացանկում բացառիկ կերակրատեսակների, դելիկատեսների կողքին վերջերս ընդգրկվել են նաև մակարոններ, որոնց արժեքը կազմում է 2 հազար դոլար:
Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետևած վերջին երկու շաբաթվա ընթացքում դրական փոփոխությունների հնարավորության հույսը կորցրած տասնյակ ընտանիքներ Հայաստանից ընդմիշտ հեռանալու վերաբերյալ որոշում են կայացրել, իսկ ընտրությունների այս «կանխորոշված» արդյունքի իրականություն դառնալու դեպքում մարդկանց այդ աղետալի արտահոսքը հարյուրապատիկ կավելանա:
Ռուսական էլիտայի ամենացանկալի փեսացուներից մեկը համարվող Բորիս Ելցինը` ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի թոռը, համացանցում տեղադրել է ամանորյա տոներին արված լուսանկարները` իր նոր ընկերուհու՝ թոփ մոդել Օլեսյա Սենչենկոյի հետ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԿԲ) տրամադրության տակ գտնվող արտարժութային պահուստները 2012 թ. արդյունքներով հասել են $11 694.75 մլն-ի:
Կարծում եմ, որ բոլորն էլ նախագահի արած աշխատանքները գնահատելով՝ պարտավոր են գնահատել և աջակցել Սերժ Սարգսյանին, այդ թվում նաև Բալասանյանը: Ինչքան շատ մարդիկ սատարեն, ձայներն ավելի շատ կլինեն»:
Ներկայացնում ենք ամբողջ աշխարհում արդեն նկարահանված և 2013 թվականի ընթացքում մեծ էկրաններ բարձրանալիք ամենասպասված ֆիլմերը:
Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում նշում են, այստես կոչված, «Մետրոյում՝ առանց տաբատի» տոնը:
Կարմիր գորգին Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է գրեթե ամբողջությամբ թափանցող զգեստով: Դա չի վրիպել ոչ միայն մրցանակաբաշխության հյուրերի, այլև, առաջին հերթին, պապարացիների աչքից: