
Ավտովթար Լոռու մարզում. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան եւ Վերածնունդ փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 ՍR 987 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՕԼ 802 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներ, 28-ամյա Արթուր Սահակյանը` աջ դաստակի կոտրվածքով և Կորյուն Սահակյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հետաքննիչ Ս. Համբարյանի գլխավորությամբ պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված Ա. և Կ. Սահակյանները եղբայրներ են և վնասվածքները ստացել են նշված ավտոմեքենաների բախման հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Օպել Աստրան» վարել է Սպիտակ քաղաքի բնակիչ 47-ամյա Սարգիս Հարությունյանը, իսկ «ՎԱԶ 2106»-ը` Ա. Սահակյանը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ս. Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: