
Ռուսաստանում մարդատար մեքենաների քանակն աճել է 10%-ով

Ռուսաստանում 2012 թվականի տվյալներով հաշվառվել է 2.76 միլիոն նոր մարդատար ավտոմեքենա (առանց հաշվի առնելու կոմերցիոն ավտոմեքենաները)։ Ինչպես նշում է Автостат-ը, այդ ցուցանիշը 10.2%-ով գերազանցում է 2011 թվականի մակարդակը։
Վաճառքների առաջատարը АвтоВАЗ-ն է. տարվա ընթացքում վաճառվել է 520.5 հազար հատ Lada։ Սակայն Lada-ի վաճառքը 12.8 տոկոսով զիջում է 2011 թվականի ցուցանիշին։
Արտասահմանյան մակնիշի մեքենաների մեջ ամենից շատ պահանջարկ վայելում է Chevrolet-ը։ Տարվա ընթացքում հաշվառվել է 206.4 հազար նոր մեքենա։ Ռուսական շուկայում երրորդ տեղում Kia-ն է՝ 193.2 հազար մեքենա։