Բաժիններ՝

Մետրոյում՝ առանց տաբատի

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում նշում են, այստես կոչված, «Մետրոյում՝ առանց տաբատի» տոնը: Ինչպես գրում է vesti.ru-ն, Վաշինգթոնում, Նյու Յորքում, Լոնդոնում, Բեռլինում, Հելսինկիում, Մադրիդում անցկացվել են ֆլեշմոբեր, որոնց ընթացքում բազմաթիվ անձիք մետրո են նստել առանց տաբատի:

vesti.ru-ի հողրոդմամբ՝ ֆլշմոբի կազմակերպիչները նշում են յուրաքանչյուր քաղաքում ակցիայի անցկացման կոնկրետ ժամ, ինչպես նաև վարքի որոշակի կանոններ: Ֆլեշմոբի մասնակիցներն իրենց պետք է պահեն այնպես, ասես, արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Նրանք պետք է երաժշտություն լսեն, թերթ կարդան, հեռախոսով խոսեն, մի խոսքով՝ անեն այն ամենը, ինչ անում են սովորական ուղևորները: Անցած մի քանի օրերի ընթացքում ֆլեշմոբին մասնակցել է շուրջ 16 հազար մարդ աշխարհի 60 երկրներում:

Ֆլեշմոբն անցկացվում է 2002-ից: Առաջին անգամ այն անցկացվել է Նյու Յորքում: Այդ ժամանակ ImprovEverywhere արթ խմբի անդամներն առաջին անգամ մետրո ուղևորվեցին առանց տաբատների:

b_727200

b_727202

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս