Բաժիններ՝

Մեղադրվում է 7000 դոլար առևտրային կաշառք տալու մեջ

Ապօրինի ջրօգտագործում իրականացնելու համար  շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք է տրվել առևտրային կազմակերպության ծառայող Ն.Սողոմոնյանին։  Սա  պարզել են իրավապահները և առևտրային կաշառք տալու համար մեղադրանք առաջադրել քաղաքացի Արթուր Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նախնական քննության նյութերի համաձայն, 2003-2008թթ. ընթացքում ապօրինի ջրօգտագործում իրականացնելու նպատակով Ա.Հովհաննիսյանը առևտրային կազմակերպության ծառայող Ն. Սողոմոնյանին տվել է 7000 ԱՄՆ դոլար առևտրային կաշառք: Բացի դա 2009թ մարտ-հունիս ամիսներին խաբեությամբ Երևան ջուր ՓԲԸ-ին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 17 474 725 դրամի վնաս:

Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նկատենք, որ այս քրեական գործը դատարանում է գտնվում 2012 թվականի մայիսի 7-ից և դեռևս առաջին ատյանի դատարանի վարույթում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս