
ՃՈ-ն տուգանեց պատգամավոր Նովոյի սանիկին

Այսօր՝ հունվարի 14-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Հանրապետության 12 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Գրիգորյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 13-ին, Հանրապետության հրապարակում Արտաքին Գործերի նախարարության շենքի մոտ Հ. Գրիգորյանը երթևեկում էր «Մերսեդես» E300 մակնիշի 06 MM 006 համարանիշի ավտոմեքենայով, իսկ դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Իրեն անպարտելի համարող Հ. Գրիգորյանի հայրը ոստիկանության նախկին պաշտոնյա է, իսկ նրանց ընտանիքի կնքահայրը Ազգային ժողովի պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանն է:
Ի դեպ. երբ Հ. Գրիգորյանը նկատել է, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է, ճողոպրել է, իսկ նրա կողքին նստած ուղևորը ավտոմեքմենայի ներսից նկարում էր ֆոտոլրագրողին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի