Աշխարհի ամենաթանկ ուտելիքները` ոսկյա ափսեներում
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում գործող Bice ռեստորանում մատուցվում են աշխարհի ամենաթանկարժեք ճաշատեսակները: Ուշագրավ է սակայն, որ ռեստորանի ճաշացանկում բացառիկ կերակրատեսակների, դելիկատեսների կողքին վերջերս ընդգրկվել են նաև մակարոններ, որոնց արժեքը կազմում է 2 հազար դոլար:
Այդ կերակրատեսակը պատրաստվում է հետևյալ բաղադրատոմսով. ձեռքով պատրաստված մակարոնի վրա ավելացնում են 900 գրամ թարմ օմարի միս և դրա վրա լցնում են տրյուֆելային յուղ: Ճաշատեսակը մատուցվում է ոսկյա ափսեով, որը ժամանակին ձևավորել է աշխարհահռչակ դիզայներ Ջաննի Վերսաչեն: Մակարոնային այս ճաշատեսակի հետ տրվում է նաև տապակած հորթի միս և կալմարներ` թաթախված շոկոլադե սոուսի մեջ:
Նշենք, որ Մանհեթենում գործող մի շարք ռեստորաններում ևս մատուցվում են աշխարհում ամենաթանկ համարվող կերակրատեսակները: Դրանցից մեկում, օրինակ, 2000 դոլարով կարելի է ճաշակել ռոլլեր (սուշիի տարատեսակներից է, որը մատուցվում է երշիկի կամ ջրիմուռի շերտի մեջ փաթաթված վիճակում)` փաթաթված ուտելի ոսկիով: Նույն ռեստորանում ձեզ կառաջարկեն նաև 450 դոլար արժեցող պիցցա, 1010 դոլարանոց «ոսկյա» թխվածք, ինչպես նաև՝ շոկոլադե աղանդեր, որի արժեքը կազմում է 25 հազար դոլար: