Բաժիններ՝

2013-ի ամենասպասված ֆիլմերը

Ներկայացնում ենք ամբողջ աշխարհում արդեն նկարահանված և 2013 թվականի ընթացքում մեծ էկրաններ բարձրանալիք ամենասպասված ֆիլմերը:

 

 

 

Կարդացեք նաև

 

«Գանգստերների որսորդները» Gangster Squad

Ռեժիսոր՝ Ռուբեն Ֆլեյշեր, դերերում՝ Ջոշ Բրոլին, Ռայան Գոսլինգ, Նիկ Նոլտի, Էմմա Սթոուն, Շոն Փեն:

Երբ մի ֆիլմում նկարահանվել են այսքան շատ համաշխարհային աստղեր, ապա ֆիլմն ինքնին համարվում է ամենասպասվածներից մեկը:

Gangster Squad

 

«Հերոսի վերադարձը» The Last Stand

The Last Stand

Ռեժիսոր՝ Կիմ Չժի Ուն, դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր, Ռոդրիգո Սանտորո, Ֆորեստ Ուիտակեր:

Շվարցենեգերը վաղուց էր խոստացել վերադառնալ և դա արեց հարավկորեացի հայտնի ռեժիսոր Կիմ Չժի Ունի ֆիլմում:

«Կողմնակի էֆեկտ» Side Effects

Side Effects

Ռեժիսոր՝ Ստիվեն Սոդերբերգ, դերերում՝ Ջուդ Լոու, Ռունի Մարա, Քեթրին Զետա-Ջոնս, Չանինգ Տատում:

Օսկարակիր ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգի յուրաքանչյուր ֆիլմն արդեն սպասված է, հատկապես երբ մասնակցում է նման դերասանական կազմ:
«Ամուր կաղին. Լավ օր՝ մահանալու համար» A Good Day to Die Hard

A Good Day to Die Hard

Ռեժիսոր՝ Ջոն Մուր, գլխավոր դերում՝ Բրյուս Ուիլիս:

Իհարկե, Ուիլիսն այլև այն «ամուր կաղինը» չէ, ինչ 1990-ականներին էր, սակայն Ջոն Մակկլեյնի մասին հերթական ֆիլմը բավական իրարանցում կառաջացնի մարտաֆիլմերի սիրահարների շրջանում:

«Ստոկեր» Stoker

Stoker

Ռեժիսոր՝ Պակ Չհան-Ուկ, դերերում՝ Միա Վասիկովսկա, Նիկոլ Քիդման, Մետյու Գուդ:

Հարավկորեացի ռեժիսորը նկարահանել է ժամանակին մեծ աղմուկ հանաց «Օլդբոյ» ժապավենը, իսկ այժմ էլ ներկայացնում է բավական հետաքրքիր սյուժեով ու դերասանական աշխատանքով ֆիլմ:

«Օզ. Մեծը և Ուժեղը» Oz: The Great and Powerful

Oz The Great and Powerful

Ռեժիսոր՝ Սեմ Ռեյմի, դերերում՝ Ջեյմս Ֆրանկո, Միլա Կունիս, Ռեյչել Ուայս, Միշել Ուիլյամս:

Հերթական հեքիաթի էկրանավորումը հայտնի «Սարդ-մարդու» ռեժիսորի կողմից:

«Երկաթե մարդ 3» Iron Man 3

Iron Man 3

Ռեժիսոր՝ Շեյն Բլեկ, դերերում՝ Ռոբերտ Դաունի կրտ., Բեն Կինգսլի, Գայ Պիրս, Գվինետ Պելտրոու:

Գերհերոսների մասին պատմող ֆիլմերի սիրահարները վաղուց են սպասել այս ժապավենին՝ հատկապես նման դերասանների մասնակցությամբ:

«Արյունով և քրտինքով» Pain & Gain

Pain & Gain

Ռեժիսոր՝ Մայքլ Բեյ, դերերում՝ Մարկ Ուոլբերգ և Դուեյն Ջոնսոն:

Հանրահայտ «Պերլ Հարբորի» ռեժիսորի կողմից էկրանավորված պատմություն երկու մարզիկի մասին, ովքեր որոշում են մարդ առևանգել՝ փրկագին պահանջելու նպատակով:

«Դեպի հրաշքը» To the Wonder

To the Wonder

Ռեժիսոր՝ Թերենս Մալիկ, դերերում՝ Ռեյչել ՄակԱդամս և Բեն Աֆլեկ:

Եվս մեկ հիանալի ժապավեն լեգենդար ռեժիսոր և սցենարիստ Թերենս Մալիկի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս