
Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է թափանցող զգեստով (լուսանկարներ)

Երեկ Լոս Անջելեսում մեկնարկած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է այնպիսի զգեստով, որ արժանացել է բոլոր ներկաների ուշադրությանը: Կարմիր գորգին Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է գրեթե ամբողջությամբ թափանցող զգեստով: Դա չի վրիպել ոչ միայն մրցանակաբաշխության հյուրերի, այլև, առաջին հերթին, պապարացիների աչքից:
Լոպեսը «Ոսկե Գլոբուսի» արարողությանը ներկայացել է իր ընկերոջ` Կասպեր Սմարթի հետ: Դերասանուհու երիտասարդ ընկերոջ հագուստը, սակայն, նշանակալիորեն տարբերվել է Լոպեսի զգեստից. նա եղել է սև տաբատով և սպիտակ պիջակով: