
Եթե Սաակաշվիլիին խիղճ ունենա, պետք է հրաժարական տա. Շևարդնաձե

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն գտնում է, որ անիմաստ է Միխեիլ Սաակաշվիլիի մնալը երկրի նախագահի պաշտոնում, քանի որ գտնում է, թե երկրում նա կորցրել է իր ազդեցությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Грузия онлайн»-ը, Շեւարդնաձեն կարծում է, որ Սաակաշվիլին հիմա առանձնապես վտանգավոր է, քանի որ նրա գործողությունները թելադրված են Իվանիշվիլիի նկատմամբ ատելությամբ:
«Ի՞նչ իմաստ ունի լինել նախագահ, երբ շրջապատդ քեզ չի պաշտպանում: Եթե նա խիղճ ունի, այս ամենից հետո պետք է հրաժարական տա»,- հայտարարել է Շևարդնաձեն: