
Արոնյանը ոչ-ոքի է խաղում Պենտալիա Հերիկրիշնայի հետ

Հայազգի գրոսմաստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Պենտալիա Հերիկրիշնայի հետ Վեյկ Ան Զեե միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը առաջինն է ավարտել իր պարտիան` հաղթելով Լյուկ Վան Վելիին: Հնդիկ Վիշվանաթան Անանդը նույնպես առավելության է հասել` պարտության մատնելով Ֆաբիանո Կարուանային: Ոչ-ոքի են խաղացել Պետեր Լեկո-Հիկարու Նակամուրա, Իվան Սոկոլով-Անիշ Գիրի զույգերը: Այժմ շարունակվում են Սերգեյ Կարյակին-Հաու Վանգ, Հուո Յիֆան-Էրվին Լամի պարտիաները:
Արոնյանը Վեյկ Ան Զեեի գործող չեմպիոնն է եւ արդեն 3 խաղ անընդմեջ իր պարտիաներն ավարտում է ոչ-ոքի:
«Տատա Սթիլ»-ի չորրորդ տուրում լավագույնի կոչման համար կպայքարեն հետեւյալ զույգերը. Լյուկ վան Վելի-Էրվին Լամ, Հաու Վանգ-Հուո Յիֆան, Հիկարու Նակամուրա- Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի-Պետեր Լեկո, Ֆաբիանո Կարուանա-Իվան Սոկոլով, Լեւոն Արոնյան- Վիշվանաթան Անանդ, Մագնուս Կարլսեն- Պենտալիա Հերիկրիշնա:
Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշարն անցկացվում է հունվարի 12-27-ը: «Տատա Սթիլ»-ը բաղկացած է 13 տուրից: