Ես կուզենայի, որ հայոց եկեղեցին մաքրվեր. Վարդան Ղուկասյան

168.am-ի հարցին, թե` որպես հավատացյալ, ի՞նչ եք կարծում` այսօր մենք ունե՞նք հավատքի խնդիր` հաշվի առնելով օրեցօր կառուցվող եկեղեցիները, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ հայոց եկեղեցին մաքրվեր: Մեզ պետք են ոչ թե հարյուրների հասնող եպիսկոպոսներ, այլ 5 կամ 1 եպիսկոպոս, որի աղոթքը բարձրանար առ Աստված:

Մինչև հոգևոր տունը չմաքրվի, աշխարհիկը չի մաքրվի: Ես դրա կողմնակիցն եմ և սպասում եմ, թե ե՞րբ կլինի դա: Հայոց եկեղեցին այլ աշխատանք ունի անելու: Ինքն ավելի լուրջ աշխատանք կարող է անի: Ես ուզում եմ տեսնել նմանատիպ հավատքով մարդկանց, հոգևորականների»:

Իսկ հարցին, թե հոգևորականի ճգնաժամ կա՞ այսօր Հայաստանում, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Միանշանակ, մենք այսօր ունենք հոգևորականի պակաս, այն հոգևորականի, որի աղոթքը բարձրանում է առ Աստված»:

Վարդան Ղուկասյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս