«Իր հյուծված տեսքը մինչև հիմա չեմ մոռանում, ու որքան էլ նրա օրգանիզմը թույլ է տալիս հարցազրույց տալ, զրուցել և շփվել մարդկանց հետ, միևնույն է, չէի ցանկանա, որ նա անդառնալի վնաս հասցներ իր առողջությանը»,- գրել է Ս. Սաֆարյանը
168.am-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցությունը Քոքոբելյանին հետ է կանչել ԱԺ մշտական այն հանձնաժողովներից, որտեղ Քոքոբելյանը ներկայացնում էր «Ժառանգությունը»:
2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3% ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը:
«Նախ և առաջ՝ ուզում եմ ասել, որ նման խոսակցություններ շրջանառվում են, սակայն ՀԱԿ-ում՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ուղղությամբ որևէ քննարկում չի եղել: Ասեմ նաև, որ ՀԺԿ-ի օրակարգում ևս նման հարց չկա»,- ասաց Ս. Դեմիրճյանը:
Դեռևս 20 տարի առաջ Ս. Պողոսյանը փորձում էր խոսել իսլամական ֆունդամենտալիզմի, կրոնի ագրեսիվության մասին։ Կյանքն այսօր նրա գործերի իլյուստրացիան է, քանի որ այն, ինչ տեսել և քանդակների միջոցով վերծանել է Ս. Պողոսյանը՝ կատարվել է։ Այլ կերպ ասած՝ կյանքը շարժվել է նրա քանդակների հետևից։
Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում վերահաստատել է իր ավելի վաղ կայացրած որոշումը, այն է` առաջիկա նախագահական ընտրություններում իր ձայնը տալու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ իր որոշումը չի ենթարկվել փոփոխության: «Յուրաքանչյուր ոք ունի ընտրության իրավունք, դա իմ […]
Այժմ, ստացված տեղեկությունների հասցեի հատվածից հղում կատարելով, հնարավոր է տեսնել նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:
Մաքսային միության հետ ընդհանուր սահմանների բացակայության փաստարկն այլևս չի աշխատում, և հարկավոր է նոր փաստարկներ գտնել՝ Մաքսային միությունից հրաժարվելու համար։
Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները դադարելուց հետո (փետրվարի 1) խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ Հանրայինի «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հեղինակայի հաղորդաշարի մեկնաբան Ստեփան Զաքարյանի վրա։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար Ստեփան Հակոբյանի դեմ քննվող քրեական գործով դատական նիստում երկու վկաների հայտարարությունները՝ ոստիկանության աշխատակիցներից կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ:
Հայտնի է դարձել «Ալ-Դաֆրայի» հետ խաղում «Սպարտակի» հիմնական կազմը։ Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը պահեստայինների նստարանին է։
Րաֆֆի Հովհաննիսյանը քայել է Աշտարակի փողոցներում, մտել Սերժ Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբերն ու ազատ ընտրության կոչ արել շտաբերի աշխատողներին։
Մարիո Բալոտելիի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ «Միլանը» և «Մանչեսթեր Սիթին» պայմանագրում ներառել են մի կետ, որի համաձայն՝ անգլիացիները կարող են վերադարձնել իտալացի հարձակվողին։
ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1541 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի օգնական Ջենիֆեր Օ`Նիլը դատարանում հայտարարել է, որ ստիպված է եղել կիսել Լեդի Գագայի անկողինը։
Ջեմոն անձնական ատելությամբ էր լցված Դեդ Հասանի նկատմամբ:
Ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 30-ամյա Միքայել Կարապետյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 86 ՕՍ 888 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 22-ամյա Հայկ Ղազարյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի 24 ՍՍ 877 համարանիշի ավտոմեքենաները:
«Չեմ կարող ասել, թե Հայրիկյանի դեմ կրակոցներն ազդեցություն չեն ունենա կարգախոսի իմաստի վրա: Բայց միանշանակ ասել, որ ՀՀԿ-ի վարկանիշը սրանով կնվազի՝ սխալ է»:
Գյուղապետը, պատասխանել է, որ ինքը շարֆն օգտագործում է նախընտրական քարոզարշավի ժամանակ, և այն պետք է միշտ իր ձեռքի տակ լինի։
Մորնինգսթարը հավելել է, թե Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է տվյալ տարածաշրջանում:
«Դրանից կշահի շարժումը: Դուք նայում եք զուտ առողջական տեսանկյունից, իսկ ես նայում եմ պայքարի տեսանկյունից ու վստահ եմ, որ դրանով շարժումը շահում է»,- ասում է նախագահի թեկնածուն:
Ադրբեջանում չի անցկացվել այդօրինակ մրցույթ, ինչի համար էլ մենք որևէ պաշտոնական պայմանագիր չենք կնքել Ադրբեջանի հետ:
Ազգային անվտանգության ծառայության քննիչներն արդեն լսել են Պ. Հայրիկյանին, և այսօր, հնարավոր է, նախագահի թեկնածուի պատմելով կազմվի ենթադրյալ կասկածյալի ֆոտոռոբոտը:
«Դարի» նախագծի իրագործումը մոտենում է իր ավարտին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 4-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.53 դրամ։
Կենդանի էակներին տիեզերք ուղարկելը հանդիսանում է իրանցի հազարավոր մասնագետների լարված աշխատանքի արդյունք:
«Իմ եղբայրը իմ եղբայրն է, ես՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ:
Սիրիական խնդրի կարգավորումը պետք է իրականացվի ազգային երկխոսության միջոցով՝ առանց արտաքին միջամտության:
«Այս ընթացքում որևէ բան չկատարվեց, որ Խաչատուր Քոքոբելյանը նման որոշում կայացրեց, ուղղակի ինքը նախընտրեց դա անել ընտրությունների նախաշեմին»,-ասում է Ս. Սաֆարյանը