
Ր. Հովհաննիսյանը «գրավում» է մրցակիցների շտաբերը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք։ Նա իր նախընտրական ծրագրերն է ներկայացրել Աշտարակի բնակիչներին՝ նրանց կոչ անելով մեկ անգամ միասնական լինել և ազատ ընտրության գնալ, քանի որ «սա իրենց երկիրն է, և ոչ թե՝ Սերժի, Լևոնի, Ռոբերտի կամ Րաֆֆիի»։
Ի դեպ, հանդիպումներից բացի Րաֆֆի Հովհաննիսյանը քայել է Աշտարակի փողոցներում, մտել Սերժ Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբերն ու ազատ ընտրության կոչ արել շտաբերի աշխատողներին։