Բաժիններ՝

Բյուջեի եկամուտները գերակատարվել են

2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3% ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 25.5 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 95.1%-ը, իսկ ծախսերը` 23.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 83%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 913.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 928.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 100.5% և 97.6% կատարողական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս