![](/banners/BeFunky-design.jpg)
Լեդի Գագան ստիպել է օգնականին՝ կիսել իր անկողինը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/lady_gaga___born_this_way-wallpaper-1920x1200.jpg)
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի օգնական Ջենիֆեր Օ`Նիլը դատարանում հայտարարել է, որ ստիպված է եղել կիսել Լեդի Գագայի անկողինը։ Այս մասին գրում է raut.ru կայքը։
Ինչպես գիտենք, Լեդի Գագան վախենում է միայնակ քնել և ընտրել է իր օգնականին, որպեսզի իր հետ քնի։ Ջենիֆեր Օ`Նիլը դատարանում հայտարարել է, որ երգչուհին շատ պահանջկոտ է։ Նա չունի անձնական կյանք, ընտանիքի անդամների և ընկերների հետ շփվելու ժամանակ, նույնիսկ սեքսով զբաղվելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, նա բացասական է պատասխանել երգչուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին հարցին։
Լեդի Գագան խնդրել է իր օգնականին՝ հարդարել իր մազերը, թեյ լցնել, հեռախոսի զանգերին պատասխանել։ Վերջին գիշերներին՝ ալարելով ինքնուրույն անել, Գագան արթնացրել է Ջենիֆերին, խնդրել նրան DVD սկավառակներ միացնել, և այլն։
Հավելենք, որ Ջենիֆեր Օ`Նիլը երգչուհուց պահանջում է լրացուցիչ վարձավճար։