 
                        Ստեփան Դեմիրճյան. «ՀԺԿ օրակարգում նման հարց չկա»
 
                                    ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ծրագիրն ամբողջ թափով ընթացքի մեջ է: 168.am-ի թղթակիցն այսօր փորձել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից տեղեկանալ, թե ի՞նչ վերաբերմունք ունի ՀԺԿ-ն այս նախագծի նկատմամբ: «Նախ և առաջ՝ ուզում եմ ասել, որ նման խոսակցություններ շրջանառվում են, սակայն ՀԱԿ-ում՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ուղղությամբ որևէ քննարկում չի եղել: Ասեմ նաև, որ ՀԺԿ-ի օրակարգում ևս նման հարց չկա»,- ասաց Ս. Դեմիրճյանը:
Այսպիսով, Ստեփան Դեմիրճյանը, ինչպես և սպասելի էր, հայտարարում է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու դեպքում՝ ՀԺԿ-ն չի ինքնալուծարվի և չի միանա նոր ձևավորվող կուսակցությանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        