«Առաջ, Հայաստան» կարգախոսով շարֆը՝ Հայաստանի դրոշի վրա

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր  նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է  Քասախ գյուղ։ Նա այցելել է Քասախի գյուղապետարան, որտեղ գյուղապետ Արամ Մկրտչյանի աշխատասենյակում նկատել է, որ դրոշի վրա դրված է Հանրապետական կուսակցության «Առաջ, Հայաստան» կարգախոսով շարֆը։  Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է շարֆը դրված դրոշի վրա և արդյոք դա քարոզչություն չէ, գյուղապետը, պատասխանել է, որ ինքը շարֆն օգտագործում է նախընտրական քարոզարշավի ժամանակ, և այն պետք է միշտ իր ձեռքի տակ լինի։

«Շարֆն ինձ համար լավ վզնոց է»,-հավելել է գյուղապետը։

Արամ Մկրտչյանը ՀՀԿ անդամ է։ Նա 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն աշխատում է Հանրապետական կուսակցության օգտին և հիշյալ շարֆը օգտագործում է նախընտրական քարոզարշավին գնալիս։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս