Բաժիններ՝

Դատարանը ցուցմունքներն ուղարկել է ՀՔԾ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար Ստեփան Հակոբյանի դեմ քննվող քրեական գործով դատական նիստում երկու վկաների հայտարարությունները՝ ոստիկանության աշխատակիցներից կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ:
Մասնավորապես, գործով վկաներ Ահարոն Հակոբյանն ու Արամայիս Սեդրակյանը դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք են դրսեւորել։

Հաշվի առնելով «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ» 1984 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածների դրույթները՝ դատարանը վկաների ցուցմունքներն ուղարկել է ՀՔԾ՝ կից ներկայացնելով վկաների ցուցմունքների ձայնագրառումները։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին, որ դատարանի գրությունը ստացել են հունվարի 31-ին եւ ներկայումս ուսումնասիրվում են վկաների ցուցմունքների ձայնագրառումները։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728