Բաժիններ՝

Այսօր կկազմվի Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարածի ֆոտոռոբոտը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմիններն առգրավել են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից մինչև կրակոցի վայրը տեղադրված բոլոր տեսախցիկների տեսագրությունները:

Ըստ տեղեկությունների՝ կան նաև կասկածելի մեկ-երկու ավտոմեքենա, որոնցով հավանաբար հետապնդվել է նախագահի թեկնածուն:

Ազգային անվտանգության ծառայության քննիչներն արդեն լսել են Պ. Հայրիկյանին, և այսօր, հնարավոր է, նախագահի թեկնածուի պատմելով կազմվի ենթադրյալ կասկածյալի ֆոտոռոբոտը:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728